Այսօր Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում վերջին հրաժեշտն էին տալիս մի քանի օր առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված քրեական աշխարհում հայտնի հեղինակություն` երրորդմասցի Լյովիկին և փոխհրաձգության ժամանակ սպանված Մեսրոպ Նազարյանին և Դրաստամատ Թադևոսյանին` Դրոին:
Newsbook.am-ի փոխանցմամբ՝ հոգեհանգստի արարողության մասնակցող բազմաթիվ մարդկանց շարքում էին Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: