Քաղաքականություն 

Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ . Թոնի Բլեեր

analitik.am

Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում, կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, փոխանցում է Взгляд-ը։

 

Բլեերը մտադիր է այսօր ելույթ ունենալ Bloomberg ամերիկյան տեղեկատվական գործակալության լոնդոնյան գրասենյակում։ Նրա ելույթը նվիրված կլինի ծայրահեղական իսլամիզմի խնդիրներին։

 

«Արևմուտքը պետք է մի կողմ դնի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում ունեցած տարաձայնությունները, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի ծայրահեղական իսլամի սպառնալիքին դիմակայելու վրա»,- ասել է Բլեերը։

 

Նախկին վարչապետը կարծում է, որ միջազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն «իսլամի ծայրահեղականացված և քաղաքականացված տարբերակն է, գաղափարախոսություն, որը խեղաթյուրում է իսլամական ուսմունքի իրական բովանդակությունը»։

 

«Ծայրահեղական իսլամի սպառնալիքը չի նվազում։ Այն աճում է։ Այն տարածվում է ամբողջ աշխարհում։ Այն ապակայունացնում է համայնքները և ամբողջ երկրներ։ Այն խանգարում է խաղաղ գոյատևմանը գլոբալացման ժամանակաշրջանում»,- նշել է Թոնի Բլեերը։

Նույն շարքից