Տնտեսություն 

Արևելյան գործընկերության երկրներում տնտեսական անորոշության տրամադրություն ձևավորվել

analitik.am

Չնայած Արևելյան գործընկերության երկրներում տնտեսական անորոշությանը՝ կյանքի բավարարվածության մակարդակները, ըստ «Եվրոպական հարևանության բարոմետր» հետազոտությունների չորս փուլերի արդյունքների, ընդհանուր առմամբ մնացել են համեմատաբար անփոփոխ: Այսօր մարդկանց 44 տոկոսը գոհ է իր կյանքից, ինչը 2 տոկոսով պակաս է 2013 թվականի գարնան համեմատ, իսկ 54 տոկոսը դժգոհ է, ինչը 2 տոկոսով ավելի է: Այս մասին գրում է վրացական «The Financial»պարբերականը:

 

Պարբերականի համաձայն՝ կարծիքներում բացասական փոքր տեղաշարժը կարող է վկայել այն մասին, որ Արևելյան գործընկերության երկրներում սկսել է տնտեսական երկարատև անորոշության ընդհանուր տրամադրություն ձևավորվել: Հարցումների վերջին փուլի տվյալներն այս հետազոտության շրջանակում հավաքվել են 2014-ի սկզբին, այնպես որ՝ ուկրաինական կոնֆլիկտի խորացումը, անկասկած, էական ազդեցություն կունենա միլիոնավոր մարդկանց վրա ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև հարևան երկրներում:

 

Ըստ պարբերականի, հետազոտության 4 փուլերի ընթացքում Արևելյան գործընկերության երկրները բաժանվել են 2 ճամբարի. մեծամասնությամբ դժգոհ և գոհ քաղաքացիներով երկրներ: «Այս խմբերը մնացել են անփոփոխ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կյանքից բավարարվածության մակարդակը, հնարավոր է, այդքան էլ կախված չէ մակրոտնտեսական գործոններից:

 

Բավարարված երկրներ են Հայաստանը (64 տոկոս), Ադրբեջանը (62 տոկոս), Ռուսաստանը (57 տոկոս) և Բելառուսը (50 տոկոս), իսկ դժգոհ երկրներն են Վրաստանը (66 տոկոս), Մոլդովան (61 տոկոս) և Ուկրաինան (58 տոկոս): Բելառուսը միակ երկիրն է, որտեղ հետազոտության փուլերի ընթացքում նկատվող բացասական միտումը շարունակվում է արդի փուլում (-8): Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում հետազոտության վերջին երկու փուլերի ընթացքում փոփոխություններն աննշան են եղել»,- գրում է վրացական պարբերականը:

 

Նույն շարքից