Հասարակություն 

Արտավազդ Փելեշյանը սրտի վիրահատության է ենթարկվել. «Հայոց աշխարհ»

analitik.am

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայկական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը՝ աշխարհահռչակ ռեժիսոր, կինովավերագրող ու պարզապես սիրված հայ մարդ Արտավազդ Փելեշյանը, նախօրեին սրտի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում: Մեր անվանի հայրենակցի վիրահատությունը, ըստ խմբագրության ունեցած տեղեկատվության, միանգամայն բարեհաջող է անցել:

 

Ի դեպ, ճակատագրի յուրօրինակ զիգզագ կամ գուցե նաև հատկանշական դրվագ է, որ մեր, առանց չափազանցության՝ մեծերից մեկի սիրտը վիրահատել է մեկ ուրիշ անվանի ու իր ասպարեզում ոչ պակաս աշխարհահռչակ հայ՝

 

կարդիովիրաբույժ, ՌԴ առողջապահության և սոցիալական նախարարության զարգացման գլխավոր մասնագետ, Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոնի սրտանոթային հիվանդությունների ռենտգենա-վիրաբուժական մեթոդների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, Ռուսասատանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Նույն շարքից