Հոգեբանի անկյուն 

Արձակուրդից հետո աշխատանքային առօրյային ադապտացվելն իրականում այդքան էլ բարդ չէ. հոգեբան

analitik.am

Արձակուրդներից հետո կրկին աշխատանքային ռեժիմի վերադառնալու և ադապտացվելու գործընթացն իրականում այդքան էլ բարդ չէ, ավելին, հոգեբանական հատուկ ցուցումներ չկան՝ ինչպես ավելի սահուն անցնել առօրյա զբաղվածության գրաֆիկի: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

 

Նրա խոսքով, ինքը երբեք չի ունեցել պացիենտներ, որոնք կգան և կխնդրեն օգնել՝ հաղթահարելու հետարձակուրդային «սթրեսը»: «Մարդկանց մեծ մասն այդ վիճակը հաղթահարում է առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում: Պարզապես պետք է վանել բացասական հույզերը, վատ տրամադրվածությունը: Ինքնաներշնչանք, աշխատանքի դրական կողմերի մասին մտածելը մեծապես օգնում են հետարձակուրդային «սթրեսի» հաղթահարման գործում»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Նույն շարքից