Սպորտ 

Արթուր Սարկիսովը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Սարկիսովի և մեր հայրենակից Արթուր Մինոսյանի թիմը`«Վոլգան», սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Տոսնոյին»:

Սարկիսովն այս անգամ էլ խաղադաշտից չհեռացավ առանց մրցակցի դարպասը գրավելու: Ի դեպ,13-րդ րոպեին Արթուրի փոխանցումից հետո նրա թիմակից Իլյա Կուխարչուկը մրցակցի դարպասը խփեց «Վոլգայի» երկրորդ գնդակը, իսկ 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ  Սարկիսովը: Նա փոխարինվեց 89-րդ րոպեին: Իսկ Արթուր Մինոսյանը փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին:

«Վոլգան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 24 միավոր և տեղափոխվեց 6-րդ հորիզոնական:

Նույն շարքից