Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Սոֆիայում. news.am

analitik.am

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս էր Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում:


Գյումրեցի ըմբիշը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիին՝ նվաճելով ոսկե մեդալ:


Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայր Ռաֆայելը 71 կգ քաշայինների եզրափակիչում պարտվել է իրանցի ըմբիշին՝ բավարարվելով արծաթե մեդալով: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը բուլղարացի ըմբիշին պարտվելուց հետո հնարավորություն է ստացել պայքարել երրորդ տեղի համար եւ նվաճել է բրոնզե մեդալ:

Ապրիլի 25-ին պայքարի մեջ է մտել նաեւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը, ով մրցանակային տեղ չի զբաղեցրել:

Նույն շարքից