Քաղաքականություն 

Արդյոք Օբաման Պուտինին կփրկեր, եթե նա խեղդվելիս լիներ

analitik.am

«Արդյոք Օբաման Պուտինին կփրկեր, եթե նա խեղդվելիս  լիներ»,- այս հարցը Պուտինին երեկ ուղիղ հեռարձակմամբ տվել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկը և Պուտինը պատասխանել է. «Այո՛»: 


Վլադիրմիր Պուտինի հետ ուղիղ հեռարձակմաբ հարց ու պատասխանը  համարյա միշտ ՌԴ Նախագահի վարկանիշը բարձրացնում է մինչև 80 %: Նախագահի այսպիսի ելույթները ապացուցում են, որ նա մտահոգված է ժողովրդին հուզող խնդիրներով և միշտ փորձում է դրանց լուծում տալ: Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ հեռարձակմամբ ժողովրդի հետ վերջին հարց ու   պատասխանի ընթացքում հիմնականում քննարկվեցին ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցեր: Ուղիղ հեռարձակմամբ Պուտինը նաև ողջունեց Ռուսաստանի նոր  2 միլիոն քաղաքացիներին, ովքեր ապրում են Ղրիմում:

 

Պուտինը նաև տեղեկացրեց, որ նա խորհրդարանի համաձայնությունը ունի Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու, չնայած նա հույս հայտնեց, որ ստիպված չի լինի այդ քայլին գնալ և Ուկրաինայի հարցին լուծում կտրվի խաղաղ- բանակցային ճանապահով: 

Նույն շարքից