Հասարակություն 

Արցախում ականապատ տարածքում ավտոմեքենա է պայքել. Արմավիրի քաղաքապետը ծանր վիճակում է

analitik.am

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի վարչական տարածքում, Toyota Landcruiser Prado մակնիշի 71 OM 100 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:


11:40 վիրավորներին Երևան տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է  կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նրանց տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 12:40  «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ 3 վիրավորները հետազոտվել են և, ըստ բժիշկների հայտարարության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը կայուն ծանր է և այժմ տեղափոխվում են վերակենդանացման բաժին: Վերջիններս մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ:


 «Էրեբունի» բժշկական կենտրոն են ժամանել ԱԺ պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը և մեծ թվով արմավիրցիներ: Ռ. Խլղաթյանը մի քանի անգամ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ:  

Վիրավորվել են 53-ամյա Արթուր Բաղդասարյանը, 43-ամյա Գառնիկ Ավետիսյանը և 54-ամյա Ռուբեն Խլղաթյանը: 

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան.




Նույն շարքից