Միջազգային 

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

analitik.am

Ավստրալիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Մասնավորապես, նոր պատժամիջոցները վերաբերում են պաշտպանաարդյունաբերական համալիրին, ֆինանսական եւ նավթագազային ոլորտներին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Նոր պատժամիջոցներն արգելում են Ռուսաստան արտահանել զենք, նավթագազային ոլորտի սարքավորումներ, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվում Ավստրալիայի կապիտալի շուկա ռուսական պետբանկերի հասանելիության նկատմամբ: Արգելքի տակ են հայտնվել Ղրիմում ներդրումները եւ հանրապետության հետ առեւտուրը:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է նախկինում կիրառված պատժամիջոցները եւ ֆիզիկական այն անձանց ցուցակն ընդլայնելու մասին, որոնց մուտքն արգելված է Ավստրալիա: Պաշտոնյան նաեւ ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հիմնախնդրի պատճառով  կարող է դառնալ «միջազգային վտարանդի»: «Մեր աշխարհում չպետք է վախեցնել փոքր ժողովուրդներին», — նշել է Էբոտը:

Նույն շարքից