Միջազգային 

Ավստրալիան մոտ $5 մլն կհատկացնի Գազայի հատվածին

analitik.am

Ավստրալիայի իշխանությունները մոտ 5 մլն դոլար կհատկացնեն Գազայի հատվածում ռազմական հակամարտությունից տուժած բնակիչներին՝ որպես շտապ հումանիտար օգնություն, նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։

Ավստրալիայի կառավարությունն անհանգստացած է Իսրայելի և «Համաս» շարժման միջև շարունակվող հակամարտության համար։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոպը նշել է, որ հատկացված միջոցները կտրամադրվեն Գազայի բնակիչներին սնունդով, դեղորայքով, հիգիենայի պարագաներով ապահովելու, ինչպես նաև հոգեբանական օգնություն տրամադրելու համար։

Նույն շարքից