Հարցազրույց 

Ավետիսյանների հարցով իշխանություներն անել-չանելու ոչինչ չունեն. Նաիրա Կարապետյան

analitik.am

Անկախ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Աժ նիստում քվեարկության դրեց  ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը:  

Analitik.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն ասաց, որ մարդիկ կան՝ պատեհ և անպատեհ առիթով շահարկում են նախագահի անունը. ՛՛Ես գտնում եմ, որ մեր մի շարք ընդդիմադիրներ, որոնց կարելի է այդ անվանումը տալ, պարզապես քաղաքական դիվիդենտներ են հավաքում՝ շահարկելով կոնկրետ իշխանափոխությունը, նախագահ Սարգսյանի անձի հետ կապված, պաշտոնանկության հետ կապված բոլոր թվացյալ հիմքերի առկայությունը: Ես գտնում եմ, որ դեմոկրոտական հասարակություններում նման փաստաթուղթ ունենալը և անգամ չքվեարկելը, որ այն մտնի օրակարգ, որտեղ իրենք իրենց դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտեն, պարզապես անհասկանալի է:


Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ն խուսափում է խոսել եզդի ժողովրդի ցեղասպանության նախագիծը օրակարգ մտցնելու մասին, Կարապետյանն  ասաց, որ դա Զ. Փոստանջյանի առաջին նախագիծը չէ, որ բավականին առարկայական և մասնագիտական քննարկում է անցնում հանձնաժողովում: «Դա քննարկվել է ոչ մեկ անգամ. քննարկվել է դեկտեմբերին, հետո էլ այս հայտարության տեքստը:Նա պարզապես չի ընդունում որևէ պատմաբանի փաստ: Դա մի կնոջ հիշողություն է գաղթի ճանապարհին, որը ազգությամբ եզդի է: Դա չի կարող պատմական փաստ դիտվել:Ես գտնում եմ, որ նման նուրբ հարցերը, որոնք արտաքին քաղաքականության և մեր հասարակության մեջ ներքին պառակտում են մտցնում, բերել լիագումար նիստին անհետաձգելի համարելով մտցնել օրակարգ, սխալ է :Հայրենասեր լինելու տարբեր չափանիշներ կան, բայց հայրենասիրությունը առաջին հերթին պետք է լինի յուրաքնաչյուրիս մեջ: Առավել ևս, երբ որ պատմաբանների կողմից բերվեցին փաստեր , որ եթե հավաքվի համապատասխան փաստեր , ապա առանձին հայտարարությամբ մենք հանդես կգանք: Տիկին Փոստանջյանի պահվածքն, ըստ իս, ունի այլ ենթատեքստեր, պարզապես նրան պետք է հերթական հնչեղությամբ շոու ապահովել քաղաքական դաշտում:


Ավետիսյանների սպանությունից անցել է 40 օր: Ի՞նչ է արվում իշխանությունների կողմից բացահայտելու այդ ողբերգության մանրամասները, հատկապես, որ նույնիսկ նրանց հարազատներն այլևս չեն վստահում արդարացի դատավճռի կայացմանը: Այս կապակցությամբ Նաիրա Կարապետյանն ասաց. «Դա սարսափելի մի ողբերգություն էր, որի կայծակնային բացահայտմանը սպասում էինք երևի թե բոլորս:Մենք այն կարծիքին էինք, որ հաշված օրերի ընթացքում շատ բան կպարզվի:Սակայն, ես վստահում եմ նախաքննչական մարմիներին, նաև ընդունում եմ, որ գոյություն ունի նախաքննության գաղտնիության պահպանման անհրաժեշտություն: Այդ ամենը բխում է հանցագործության բացահայտման շահից: Ես գտնում եմ , որ այս պահին իշխանություներն այդ գործով անել-չանելու ոչինչ չունեն: Անելիք ունեն քննչական մարմիները, իսկ թե ինչ են անում քննչական մարմինները,դա դեռ պարզ չէ»:


Վերջում հետաքրքրվեցինք, թե ներքաղաքական վերջին զարգացումներից հետո երկու կուսակցություններին /ՀՀԿ-ԲՀԿ/ հաջողվո՞ւմ է նորմալ հարաբերություններ պահպանել միմյանց հանդիպելիս: Տիկին Կարապետյանը պատասխանեց, որ կոնկրետ իրեն հաջողվում է.«Միշտ էլ լինում են ընդվզումներ, անհամաձայնություններ, նաև հակառակը:Ինձ համար ամենատհաճը սոցիալական կայքերում տիրող իրավիճակն է, երբ որ բացարձակ անձնական բնույթի վիրավորանքներ են հնչում:Այս ամենն ինձ համար ընդունելի չի: Ես ունեմ նաև ընկերներ ԲՀԿ կուսակցությունից, նորմալ շփվում ենք և որևէ քաղաքական հայացք չի խանգարում մեր շփմանը»:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից