Վերլուծական 

Ավանդ` տարեկան 18 տոկոս կամ ձրի պանիրը միայն թակարդում

analitik.am

Analitik.am-ը նախորդ  հրապարակումներում անդրադարձել էր ՀՀ- ում ներկա ֆինանսական ճգնաժամի ժամանակ քաղաքացիներին ավանդների ներդրման համար ամենաբարձր տարեկան տոկոսադրույք առաջարկող ՀՀ ամենասկանդալային բանկերից մեկին՝ «ՅունիԲանկ» ՓԲԸ-ին:

Ակամայից փորձեցինք պարզել՝ ինչ է իրականում կատարվում այս բանկում,ովքեր են նրա իրական տերերը,ինչպես մեր ժողովրդական առածն է ասում «ովքե՞ր են նրանք,որտեղի՞ց են եկել և ու՞ր են գնում»:

Դեռևս անցած տարվա ամռանը yerkir.am- ը անդրադարձել էր սույն բանկի գործունեությանը՝  ի դեպ yerkir.am-ի  վերոնշյալ  հրապարակումը այդպես էլ բուն իմաստով չհերքվեց:

 

 

Ըստ այդ հրապարակման «ՅունիԲանկ» ՓԲԸ-ն 100 տոկոս օֆշորային կազմակերպություն է,  բանկի իրական տերերը՝ խոսքը Գ.Զաքարյանի և Պեսկովի մասին է, ներգրավված են եղել աշխարհի ֆինանսական շուկան ցնցած հանրահայտ Կիպրոսյան սկանդալում:


Նույնիսկ Կիպրոսի նախագահը դիմեց  իր երկրի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս  հետաքննություն անցկացնի Գ.Զաքարյանի և Պեսկովի գործունեության վերաբերյալ՝ կապված Կիպրոսի բանկի կողմից «Յունիաստրիմ»  բանկի գնման հետ:

 


Կիպրոսի  իշխանությունները խիստ կասկածներ ունեին՝ կապված  50 .000.000 եվրո ատկատների և կեղծ ակտիվների հետ:
Ինչն է հետաքրքիրն  այս ամենում`
այսպիսի մեղմ ասած «փայլուն»  կենսագրություն ունեցող բանկն այսօր ՀՀ-ում 18 տոկոս տարեկան տոկոսադրույքով ավանդ է ընդունում, և ինչպես իրենք են հայտարարում, ընդամենը երկու ամսում ազգաբնակչությունից հավաքել են մոտ երկու միլիարդ ՀՀ դրամ:

 

Խմբագրության կարծիքով, սույն գովազդային ակցիան, բանկի ֆորս մաժորի դեպքում, կատարված փաստի առաջ կարող է կանգնացնել մեր առանց այդ էլ աղքատացած բնակչությանը:

Իսկ մեր քաղաքացիներին ուղղակի ուզում ենք որպես զգուշացում հիշեցնել մի հին ասացվածք՝ «Ձրի Պանիրը միայն թակարդում է լինում»:

Սույն բանկի իրական գործունեության՝ այս պահին ընթացող դատական և քրեական գործերին կանրադառնանք մեր մյուս հրապարակումներում:


 

Շարունակելի

Նույն շարքից