Հասարակություն 

Ասֆալտապատվել է 46850 քմ մայթ. Երևանի քաղաքապետարան

analitik.am

Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ մայթ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքներն իրականացվում են երկու եղանակով` սալիկապատման և ասֆալտապատման: 

«Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850 քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը, ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին, շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: 

Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում»,-ասվում է հաղորդագրությունում:  

Նույն շարքից