Հիշում եմ և պահանջում 

Աստվածաբանական երկխոսության նախապատրաստական ժողով՝ Աթենքում

analitik.am

Նոյեմբերի 23-26-ը Աթենքում (Հունաստան) տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ և Ուղղափառ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության նախապատրաստման հանձնախմբի ժողով` երկու եկեղեցական ընտանիքների միջև երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Ժողովի ժամանակ կարևորվել է երկխոսությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի նախորդ` 1989թ. և 1990թ. հանդիպումների արդյունքներին

Նույն շարքից