Բիզնես 

Ասիայի երկրները այլընտրանք են ստեղծել Համաշխարհային բանկին

analitik.am

Չինաստանը և ասիական 21 պետություն հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ստեղծելու մասին, որը կոչված է դառնալ Համաշխարհային բանկի այլընտրանքը:


Արդեն գոյություն ունեցող Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Չինաստանի կողմից չի դիտվում որպես ՀԲ-ի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այլընտրանք, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Նոր վարկային կազմակերպությունը, ի թիվս այլոց, կզբաղվի Ասիայում ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների, էլեկտրակայանների ու հեռահաղորդակցական ցանցերի ֆինանսավորմամբ, որոնք, փորձագետների կարծիքով, անհրաժեշտ են տարածաշրջանի տնտեսությանն աջակցելու համար:


Համաձայնագիրն ստորագրած երկրների թվում են՝ Հնդկաստանը, Սինգապուրը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մոնղոլիան, Բանգլադեշը, Բրունեյը, Կամբոջան, Ղազախստանը, Քուվեյթը, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Նեպալը, Օմանը, Պակիստանը, Քատարը, Շրի Լանկան, Թաիլանդը եւ Ուզբեկստանը:

 

Բանկի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից արվել էր մեկ տարի առաջ ՝ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների հանդիպման ընթացքում: Այն ժամանակ Չինաստանը հայտարարել էր, որ պատրաստ է բանկի նախնական կապիտալում ներդնել 50 մլրդ դոլար:


Չինաստանն ակնկալում է, որ մասնավոր ֆինանսական ինստիտուտները, ի թիվս այլոց, ևս 50 մլրդ դոլարի կապիտալ կտրամադրեն AIIB-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: 

Նույն շարքից