Առողջապահություն 

Առնվազն 1 մլրդ դոլար Է պահանջվում Էբոլա տենդի դեմ արդյունավետ պայքարելու համար

analitik.am

Առնվազն 1 մլրդ դոլար Է պահանջվում Էբոլա տենդի դեմ արդյունավետ պայքարելու համար: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին:

ՄԱԿ-ի ներկայացուցչի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպության կարիքները տասնապատիկ աճել են և կշարունակեն աճել, եթե տենդով վարակվածների թիվը այսուհետև Էլ մեծանա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհ Է դարձել առնվազն 2,5 հազար մարդ, ևս 5 հազար հոգի վարակված են: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է համարել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՀԿ-ն այս շաբաթ կանցկացնի Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի տարածման խնդրով զբաղվող արտակարգ կոմիտեի երկրորդ նիստը: Խորհրդակցության նպատակը, որը կընթանա Էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների փոխանակման ռեժիմով, աֆրիկյան մայրցամաքում վտանգավոր վիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրադրությունը գնահատելն Է: Արտակարգ կոմիտեի փորձագետները կվերլուծեն այն երկրների իշխանությունների պատրաստած հաշվետվությունները, որտեղ մոլեգնում Է վիրուսը, ինչպես նաև նրանց կողմից այն հանձնարարականների կատարումը, որոնք առաջարկվել Էին արտակարգ կոմիտեի օգոստոսի 8-ին կայացած առաջին նիստի արդյունքում,

Ավելի վաղ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտնել Է, որ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ին արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին կիրազեկի վիրուսի հետ կապված իրադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից