Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Առաջին հերթին հենց մենք ենք հետաքրքրված քվեարկության օբյեկտիվությամբ. Անի Հովհաննիսյան

analitik.am

«ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության» հիմնական նպատակը հասարակությանը հնարավորություն տալն է առցանց ընտրել իրենց նախընտրած գործիչներնին քաղաքական և հասարակակն ոլորտներում, և այն տարբերվում է  մյուս մրցանակաբաշխություններից հենց նրանով, որ չկա կոնկրետ հանձնաժողով կամ մարդիկ, ովքեր կընտրեն լավագույններին: Ընտրության իրավունքը և որոշման բացառապես տրված է հասարակության ակտիվ անդամներին: Այսօր գրեթե բոլորը հնարավորություն ունեն առցանց քվեարկելու, իսկ Անալիտիկ կենտրոնն էլ տալիս է նրանց հարթակ իրենց ձայնը տեղ հասցնելու համար»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Անալիտիկ կենտրոնի  «ԱՍ  մրցանակաբաշխության» հիմնադիր Անի Հովհաննիսյանը:


Խոսելով քվեարկության օբյեկտիվության մասին Անի Հովհաննիսյանն ասաց. «Առաջին հերթին հենց մենք ենք հետաքրքրված քվեարկության օբյեկտիվությամբ, քանի որ օբյեկտիվությունը մեր սկզբունքն է և հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք»:

 

Լրագրողի հարցին՝ արդյոք օբյեկտիվ է այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր ձայների քանակությամբ առաջին տեղում է, Անի Հովհաննիսյանը պատասխանեց.  «Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրությունների ժամանակ նույն Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկողների թիվը նույնպես բավականին մեծ է, միգուցե նորից մեր կենտրո՞նն է մեղավոր»: Այն հարցին, որընտրությունների ժամանակ հանձնարարվում է աշխատակիցներին և նրանց ընտանիքներ քվեարկել համապատասխան թեկնածուի օգտին, իսկ այս դեպքում ի՞նչ է արվում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն դեպքում ես նման տեղեկություն չունեմ: Եթե առցանց քվեարկության դեպքում էլ է հանձնարարվում, ապա այստեղ ոչ թե մեր կենտրոնի խնդիրն է, այլ հանձնարարողի և աշխատակիցների, ովքեր փաստորեն բացի աշխատանքային պարտականություննից աշխատավարձի դիմաց այլ գործառույթներ էլ պետք է իրականացնեն՝ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովեն, առցանց քվեարկություններին մասնակցեն և ուղղորդված քվեարկեն:  Մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ: Մենք ընդամենը միջնորդ ենք, որն ապահովում է բոլոր պայմաններն օբյեկտիվ քվեարկության համար»:

 

Լրագրողի հարցին, թե ինչպես է Անալիտիկ կենտրոնը վերաբերվում քննադատություններին, Անի Հովհաննիսյանը պատասխանեց. «Առողջ եմ վերաբերվում»:


Քվեարկության ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերից Ա. Հովհաննիսյանը նշեց Դիլիջանի քաղաքապետի ձայների մասին, որոնք զարմանալիորեն հասել էին մոտ 22.000-ի այն դեպքում, երբ այդ քաղաքում բավականին քիչ մարդ է բնակվում, և ամենահետաքրքիրն այն էր, որ Դիլիջանի քաղաքապետին սիրում են նաև Մոզամբիկում, Կամբոջայում և նմանատիպ երկրներում.  «Սա իհարկե զարմանք առաջացրեց և համակարգի կողմից ստուգելուց հետո պարզվեց, որ դրանք ավելացված ձայներ են ավտոմատացված համակարգերի միջոցով: Շատ հնարավոր է, որ կոնկրետ թեկնածուները տեղյակ էլ չլինեն նման կեղծիքներից, քանզի չի բացառվում, որ որևէ մեկը որոշի նրանց արջի ծառայություն մատուցել՝սա էլ չի բացառվում:  Երկրորդ փուլում հնարավորինս կանխվել է նման մեխանիզմների կիրառումը»:

 

Նշենք, որ «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի երկրորդ փուլը դեկտեմբերի 10-ին ժամը 24:00-ին է ավարտվելու: Մրցանակաների հանձման միջոցառման օրը մեկ շաբաթ առաջ կտեղեկացվի, իսկ բոլոր մասնակիցները և հյուրերը հրավիրատոմսեր կստանան:



Նշենք, որ «ԱՍ մրցանակաբաշխությունը» նախագիծ է, որն ունի ճյուղեր՝ «ԱՍ արդարադատություն մրցանակաբաշխություն», «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն»:

Նույն շարքից