Տնտեսություն 

ԱՊՀ երկրների Հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհուրդների միջև ստորագրվել է արձանագրություն

analitik.am

Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) նախագահ, Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարար Ս. Նալիվայկոն ապրիլի 17-ին արձանագրություն են ստորագրել հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարում փոխգործակցության մեխանիզմների և գործողությունների համակարգման մասին:



Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։



Համագործակցության նոր ձևաչափով նախատեսվում է աջակցություն` ԱՊՀ անդամ պետություններում կառույցների ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծման, տեղեկատվության և միջազգային իրավապահ գործունեության փորձի ու վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակման հարցերում, ինչպես նաև համատեղ մասնակցություն` հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումներին, համաժողովներին, ցուցահանդեսներին, տեղեկատվության փոխանակման բարելավմանն ու ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով ապահովմանն առնչվող միջազգային ծրագրերին:

Նույն շարքից