Ռազմական 

Դեբելցովոյում Դոնեցկի աշխարհազորայիններն ուժայիններին առաջարկել են հանձնվել

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Դեբելցովյան շրջապատման օղակում հայտնվել են ուկրաինական զինուժի 10 զինծառայողներ: Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով որ ուկրաինական ուժայինների հանձնվելու դեպքում նրանց կյանքին վտանգ չի սպառնա:

 

ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի աշխարհազորայինները համատեղ գործողությունների արդյունքում գրեթե ամբողջությամբ շրջապատել են ուկրաինացիներին ու հնարավորություն ստացել երկկողմանի հրետանային կրակի տակ առնել ուժայինների Դեբելցովոյում գտնվող բոլոր հենակետերը:

 

 

Հիշեցնենք, որ շուրջ 45 հազար բնակչություն ունեցող ու Դոնեցկից 55 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքը 2014թ.-իհուլիսին գրավվել էր ուկրաինացի ուժայինների կողմից, որտեղից պարբերաբար իրականացվում էր Դոնեցկի ու շրջակա բնակավայրերի հրետակոծությունը:

 

Այժմ Դեբելցովոն ենթարկվում է աշխարհազորայինների ռմբակոծությանը: Աշխարհազորայիններին հաջողվել է գրավել քաղաքի տարածքում գտնվող բոլոր ստրատեգիական բարձունքներն ու վերահսկել  ավտոխճուղին: Ուկրաինական ուժայինների շրջապատման օղակը ճեղքելու բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ:

Միաժամանակ Ուկրաինայի ուժայինների հրամանատարության մամուլի ծառայությունը հերքում է շրջապատման փաստը:

 

Նույն շարքից