Ֆեյսբուք 

Աշխատանքային ամփոփում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքից

analitik.am

Մարիա Բարաղամյանը գրում է իր ՖԲ էջում.

 

Աշխատանքային ամփոփում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքից,ուր ապրիլի 24-ին ողջ օրն աշխատանքի բերումով գտնվել եմ գործընկերներիս հետ...կասեմ հետևյալը՝

1. Հիացած եմ արարողակարգային միջոցառմամբ, որին առավոտից հետևում էր ողջ աշխարհը. այդ միջոցառման ետևում կանգնած էր հսկայական մի թիմ, որն ուղղակի օր ու գիշեր չքնելով, իր բարձր պրոֆեսիոնալիզմով կայացրեց այս օրերի միջոցառումներից, ըստ իս, ամենակարևորը։

2. Կառանձնացնեմ ոստիկանության աշխատանքը, որն այս օրերին ուղղակի աննախադեպ էր /կամուրջների օր ու գիշեր հսկում, Հայաստան ժամանած հյուրերի անվտանգության պահպանում, զանգվածային միջոցառումներին հասարակական կարգի պահպանում/, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24–ին միանգամայն զգացվում էր ոստիկանների զուսպ, գրագետ և օպերատիվ աշխատանքը։ 


3. Չեմ կարող չնշել կոմունալ ծառայության աշխատակիցների աշխատանքը, ովքեր, չնայած եղանակային վատ պայմանների, անընդմեջ հսկում էին տարածքը, մաքրում էին անգամ հորդառատ անձրևի ժամանակ։


4. Հիացած եմ այն լրագրողական թիմով, որը դողացնելով, անձրևանոցներով «զինված» դուրս էր գալիս լուսանկարելու, հարցազրույց վերցնելու կամ ուղիղ եթեր մտնելու համար։ Ապրեք դուք, որ ամբողջ օրը ակտիվ ու օպերատիվ աշխատեցիք ու անգամ եղանակը ձեզ չխանգարեց։Հանրային հեռուստաընկերության թիմի մասին էլ չեմ խոսում, որ 24 ժամ անընդմեջ աշխատեցին և անխափան եթեր ապահովեցին։


5. Չեմ կարող չնշել նաև բոլոր այն երաժիշտներին, կատարողներին, երգչախմբերին, որոնք համբերատար սպասում էին իրենց հերթին, ելույթ էին ունենում այդ սառնամանիքին, գիտակցելով, որ ուղիղ եթերում են ու միլիոնավոր մարդիկ նայում են նրանց։


6. Աննկատ չէր նաև կամավոր–երիտասարդների աշխատանքը, որոնք ուղղորդում էին, օգնում էին, վազվզում էին։ Ապրեք, երեխեք ջան։


Մի խոսքով, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում տիրում էր բարձր պատասխանատվության, օպերատիվ աշխատանքի և համախմբվածության մթնոլորտը։

Նույն շարքից