Քաղաքականություն 

Անցել են այն ժամանակները, որ ասեն՝ գյադեք էս կողմ, գյադեք՝ էն կողմ. Արմեն Երիցյան

analitik.am

Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ ասում էին՝ «գյադե՛ք էս կողմ, գյադե՛ք՝ էն կողմ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման պատկերավոր խոսքով ընդդիմություն դարձող «Օրինաց երկրից» հեռացած Արմեն Երիցյանը պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր կուսակցության անդամ դառնա:

«Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես պետք է ասեմ հետևյալը, որ ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավերք ստացա և առաջադրվեցի որպես արտակարգ իրավիճակների նախարար «Օրինաց երկրի» կողմից և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես արտակարգ իրավիճակների նախարար, ես պետք է կատարեմ: Ես իմացել եմ, որ լինելու եմ ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, բայց «Օրինաց երկիրը» որոշեց, որ իրենք չպետք է լինեն կոալիցիայում, և իմ որոշումը կայացրեցի, որովհետև չեմ կարող ընդդիմություն լինել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գտնում է, որ գործադիրում կարող է շարունակել իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանն այս կաբինետից առաջիններից մեկն էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով վերանշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։

Նույն շարքից