Բիզնես 

Անհասկանալի է եկամուտներ/գնաճ հարաբերակցությունը. Հրանտ Բագրատյան

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ԱՎԾ հրապարակած ցուցանիշներին, ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը:


ՀՀ ԱՎԾ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2014թ հունվար-մարտի հաշվով։ Դրությունը լավ չէ։ Ունենք ՏԱՑ աճ՝ 3,3 տոկոս։ Տարեկան խոստացված ցուցանիշն է՝ 5,2 տոկոս ըստ բյուջեի և 7 տոկոս՝ք ըստ Ս.Սարգսյանի։ Ցուցանիշը մի փոքր բարելավվել է, քան էր հունվար-փմտրվարին, բայց ավելի վատն է քան 2013-ի 3,5%-ը։ Կա նաև ցուցանիշի արժանահավատության խնդիր։ Օրինակ, ամենամեծ աճը գրանցված է գյուղատնտեսության ( 5,2%) բնագավառում։ եվ սա այն դեպքում, երբ մարտի 30-ի և 31-ի ցրտերը համարվում են աննախադեպ վերջին մի քանի տարիների համար։ Չգիտեմ, ստացվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի աճ ունենալու համար մեզ ցրտահարություններ են պետք։ Հնարավոր է նաև այս հարցադրմանը տան հետևյալ ձևական պատասխանը՝ ցրտահարությունների հետևանքներ դեռ հաշվի չենք առել։ Անհասկանալի է նաև եկամուտներ/գնաճ հարաբերակցությունը։ Գներն աճել են 4.6 տոկոսով։ Բայց եկամուտները՝ 6.6%։ Ասել կուզի 2 տոկոսով ավելի լավ ենք ապրել։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ աշխատողների մի զգալի մասը կատարել է 5% մասհանում կուտակայինին։ Այս մասհանումը եկամուտ համարել չի կարելի. Առնվազն պետք է դիսկոնտավորել 45 տարվա համար։ Արտահանումն աճել է 1.8 տոկոսով, ներմուծումը՝ 0.2։ Չի բացառված, որ այստեղ լուրջ անկում ունենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ արտահանման և ներմուծման ինդեքսները հաշվի չեն առնում դոլարային գնաճը։ Միևնույն ժամանակ այդ ինդեքսը հրապարակված չէ։


Զգալով իրավիճակը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։ Նման «բացատրոություները» համարում եմ կոպիտ տնտեսական ու քաղաքական սխալ։ Դեռևս 4 ամիս առաջ նախկին վարչապետը տնտեսական աճի դանդաղումը պայմանավորել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղեցմաբ։ Պարզվեց, այդպես չէ։ Հիմա էլ Ռուսաստանի տնտեսությունն են վկայակոչում։ Է որ վ՞ատ է, ի՞նչու եք ՄՄ մտնում։ Բա ասում էիք, որ ՄՄ եք գնում ավելի լավ զարգանալու համար։ Կամ ո՞րքանով է ազնիվ մեր չարած գործերը ռուսների վրա բարդելը։ Դեռ պետք է թվերով ապացուցել, թե ՌԴ տնտեսական զարգացման դանդաղեցման արդյունքում ՀՀ տնտեսությունը վնաս կրե՞լ է, թե՝ ոչ։ Ի վերջո, եթե այսպես շարունակվի միշտ էլ կարելի է ասել, որ կամ ՌԴ տնտեսությունն է կաղում, կամ եվրոպայինը կամ էլ աշխարհինը։

Նույն շարքից