Միջազգային 

Անդրեյ Բելյանինովը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի աշխատանքների մասին

analitik.am

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մաքսային սահմանի մասին հայտարարություն է արել։ Հայտարարությունը հնչել է «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության մամուլի գործակալությունում ասուլիսի ժամանակ, հաղորդում է regnum.ru-ն:

 

Այն հարցին, թե «լուծվե՞լ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսայինների ներկայության հարցը», նա պատասխանել է. «Մոտ ժամանակներս չենք պատրաստվում… Ես վերջերս ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Հավանաբար՝ նա կայցելի սահման, սակայն միջամտել հայ մաքսայինների աշխատանքին մենք չենք պատրաստվում»:

 

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ գլխավորն աշխատանքային լեզվի հարցն է: «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունում մենք օգտագործում ենք ռուսերենը որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը»,- ասել է նա:

Նույն շարքից