Սպորտ 

Այսօր Նյու Յորքում կկայանա Կայլ Դեյկի և Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտը

analitik.am

Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում կմրցեն հունահռոմեական ոճի ըմբիշներ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 23-ամյա Կայլ Դեյկը և Արսեն Ջուլֆալակյանը: Վերջինս աշխարհի նորընծա չեմպմիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 74 կգ քաշային 27-ամյա հայ ըմբիշի մրցակիցն ԱՄՆ-ի ուսանողական խաղերի քառակի չեմպիոն է, այդ երկրի օլիմպիական հույսերից մեկը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալկյանը վստահ է, որ Արսենը եթե ճիշտ վարի գոտեմարտը, ապա մրցակցին հաջողության հասնելու ոչ մի հույս չի թողնի և կհաղթի:

Նույն շարքից