Սպորտ 

Այսօր կավարտվի ձմեռային օլիմպիական պատանեկան փառատոնը

analitik.am

Ձմեռային պատանեկան օլիմպիական 12-րդ փառատոնում Հայաստանի չորս մարզիկներից վերջինը ելույթ ունեցավ ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը: Նա անհաջողության էր մատնվել հսկա ոլորովայրէջքում: Դմիտրին իր ունակությունները դրսևորեց ոլորովայրէջք մրցաձևում: Առաջին մեկնարկում հայտավորված էին 110 մասնակիցներ: Նրանցից վերջնագիծը հատեցին 68-ը (Դմիտրին զբաղեցրեց 66-րդ հորիզոնականը):

 

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:  Երկրորդ մրցահերթում եզրագիծը հատեցին 43 մարզիկ, իսկ 27 հոգի ձախողվեցին: Անհաջողակների շարքում էր նաև ծաղկաձորցի մարզիկը: Ավստրիայում և Լիխտենշտեյնում այսօր կավարտվի ձմեռային օլիմպիական պատանեկան 12-րդ փառատոնը և մասնակիցները կմեկնեն իրենց երկրները:

Նույն շարքից