Հայաստան 

Այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը. Ր. Հովհաննիսյան

analitik.am

ՙ«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց.


«Հարգելի հայրենակիցներ, այսօր Մեծ Եղեռնին ընդառաջ հավաքվել ենք այստեղ, միացյալ ուժերով պահանջում ենք իշխանափոխություն, մենք միասին պետք է մնանք մինչև հաղթանակ: Այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը…


Երբ մի քանի տարի առաջ ամերիկահայությունը փորձում էր իր ուժերը միացնել, իմ հայրն ամենակարճ ելույթն ունեցավ ու ասաց՝ խոսքից գործ:  ես այսօր ուզում եմ ասել հետևյալը, ով ուզում է ասել ԲՀԿ -ի կամ ՀԱԿ-ի առաջնորդների անունը տալ, սակայն կա ավելի վեհ գաղափար մեր երկիրն է: Մենք տարաձայնություններ ենք հաղթահարել և այժմ կանգնած ենք միասին այստեղ: Եվ այսօր հավաքվել ենք կյանքի, մահվան,  պայքարի ու նորից կյանքի համար: Այստեղ կանգնածներից ոչ ոք Լևոն Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը, Օսկանյանը, պաշտոնյաները օրիգինալ մտքի տեր չեն, միայն ժողովուրդն է դրա տերը և ժողովուրդն է ասելու, թե ինչ է ուզւոմ: Մեզ պետք է հեղափոխություն հոգու, մտքի, ազգի, քաղաքացու, ազգային ապագայի, այս հեղափոխությունը լինելու է ըստ ՀՀ Սահմանադրության: Մեր հաղթանակի ուժը մեր ներքին ազատությունն է, ես ՀՀ առաջին Նախագահի հետ այնքան էլ համաձայն չեմ: Ոչ ոք որևիցե մեկի ցանկությունը սահամանափակելու իրավասու չէ: Պարզապես ուզում եմ ասել, որ մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա հակաազգային արձանագրություններին և դրանք պետք է գրողի ծոցը ուղարկել: Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ, չեմ ուզում, որ որևիցե մեկը խեղաթյուրի իմ խոսքը և ինձ անվանի հակառուսամետ: Մենք ինքներս կողմնակից ենք եղել եվրոպական ինտեգրման, սակայն  այժմ վերանայում ենք այդ մոտեցումը, քանի որ տեսնում ենք, որ այս աշխարհում ամեն մեկը իր շահն է հետապնդում, մենք դատապարտում ենք դա: Անհրաժեշտ է, որ ժողովրդավարական Հայաստաննն իր նոր իշխանությամբ կերտի համահավասար հարաբերություններ բոլորի հետ: Ամենակարևորը մեր ազատությունը, իշխանւոթյունն ու շահն է: Ով հարգում է մեզ, ուրեմն տեղ ունի մեր գլխի վրա: Որոշ մարդիկ հայտարարում են, որ իրենք ազգային շարժման առաջնորդ եմ, սակայն ես հասարակ քաղաքացի եմ, մարդ, ով անցյալ տարի հաղթեց Ս. Սարգսյանին ու նրա ռեժիմին: Այն ինչ ես այժմ ասում եմ, ասում եմ ոչ թե սուտ լիդեր, այլ որպես շարքային քաղաքացի: Մինչև Հայաստանը միանա որևէ միության պետք մտնի Արցախի ամբողջականությունը ճանաչած, այլ կերպ հանարավոր չէ: Չնայած մեր անցյալ տարաձայնություններին,  կոչ ենք անում քաղաքական ու քաղաքացիական բոլոր ուժերին մեր երկիրը փրկելու համար: Գալ քաղաքական համաձայնության ՀՀ փրկության համար, ժողովդի հետ կիսել իշխանությունը, ստեղծել ժամանակավոր կառավարություն, հրաժարական տալ, մինչև ապրիլի քսանչորսը կազմակերպել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Առաջարկ կա, որպեսզի այսօրվանից նստացույց լինի Ազատության հրապարակում, ես այս հարցը քվեարկության չեմ դնի, թողնում եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե համաձայնության չգանք, ես վաղը Գյումրիում ժամը երկուսին կլինեմ դրամատիկական թատրոնի առջև»:

Նույն շարքից