Հասարակություն 

Այսօր ժամանակակից ամենահզոր գրողներից մեկի` Պելևինի ծնունդն է

analitik.am

Ժամանակակից ամենահզոր գրողներից մեկի ծնունդն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջին է գրել Նարեկ Մալյանը: 


Պելևինը ի տարբերություն իր արևմտյան գրչակիցների ովքեր ստեղծագործում են սպառողական հասարակության իրականությունում, հակակշռում է ճշմարտության դառը դեղահաբերով։ Չնայած նրան շատ հաճախ մեղադրում են իր ստեղծագործություններում թմրանյութերի քարոզ իրականացնելու մեջ, սակայն նրա ներկայացրած ճշմարտությունը սթափեցնող է, այլաբանական։


Նրա գործերում կա ուղիղ խոսք համեմված հայհոյանքով։ Ամերիկացին, կամ ավստրիացին երբեք չի հասկանա նրա "Амон Ра" ու մյուս գրքերը։ Նշված ստեղծագործությունում կա մի դրվագ, որտեղ անգլիացի պաշտոնյաին սիրաշահելու և ՍՍՀՄ համար շատ կարևոր փաստաթուղթ ստորագրելու համար սովետական չինովնիկները իրականացնում են անգլիացու խնդրանքը՝ կազմակերպում են արջի որս։ Բայց քանի որ ձմեռը արջ չի լինում, կառավարական ամառանոցի պահակի որդուն հագցնում են արջի մորթի, այն հույսով, որ անգլիացին կվրիպի։ Անգլիացին կրակում և ծանր վիրավորում է արջ–մարդուն։ Թվում է թե տղային փրկելու հույս կա, սակայն անգլիացին պայման է դնում պահանջվող փաստաթուղթը ստորագրել իր խփած «արջի» կողքին։ Արարողակարգային ստորագրումն ու լուսանկարումը տևում է այնքան երկար, որ արջի մորթու մեջ վիրավոր տղան մահանում է արնաքամ լինելով։ Արարողակարգով լուսանկարը փակցվում է ամառանոցի որսորդական սրահում։ Պահակի որդու կյանքի վերջին լուսանկարը, որտեղ անգլիացի չինովնիկը հրացանը ձեռքին, ոտքը դրել է արնաքամ լինող «արջի» մարմնին, լայն ժպտալով ստորագրում է պետական փաստաթուղթը…



Նույն շարքից