Հարցազրույց 

Այստեղ մարդիկ շատ հյուրասեր են, ընկերասեր ու ջերմ. Ջոն Հեֆֆերն

analitik.am

 Analitik.am-ը զրուցեց  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի  հետ և փորձեց պարզել ՝ արդյոք ԱՄՆ նախագահն իր ելույթում կարտասանի «ցեղասպանություն»  բառը.

 

-Պարոն Հեֆֆերն, արդյոք Հայաստանի նոր կառավարության ձևավորումը կարող է ազդել  ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլի թևակոխմանը:

 

-Այս հարցի վերաբերյալ ես այժմ ոչինչ ասել չեմ կարող, կապրենք կտեսնենք:

 

-Ի՞նչ եք կարծում, արդյոք ԱՄՆ նախագահ Օբաման իր ելույթում այս տարի կարտասանի «ցեղասպանություն» բառը:

 

-Ինչպես ես երեկ նշեցի, այս տարի ևս նախագահը հայտարարությամբ հանդես կգա, ապրիլի 24-ը շատ կարևոր օր է Հայաստանի համար, և այդ օրը մենք ԱՄՆ-ից հյուրեր ենք ունենալու՝ գալու են կոնգրեսականներ, ովքեր հետաքրքրված են այդ հարցով :

 

-Ձեզ Հայաստանում ամենից շատ ի՞նչն է դուր գալիս:

 

-Այստեղ մարդիկ շատ հյուրասեր են, ընկերասեր ու ջերմ: Հենց դա է, որ ամենաշատն եմ հավանում Հայաստանում :

Նույն շարքից