Գիտություն 

Այս տարի լավագույն համալսարանների ցուցակում փոփոխություններ կան

analitik.am

Մոռացե՛ք Օքսֆորդի մասին, այս տարի լավագույն համալսարանների ցուցակում փոփոխություններ կան, հայտնում է The Independent-ը՝ ներկայացնելով բրիտանական կրթական-ուսումնական հետազոտությունների Quacquarelli Symonds ընկերության վարկանիշային աղյուսակը:

 

Ներկայացված ցուցակը գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որն առաջին անգամ Քեմբրիջի համալսարանի հետ նույն հարթության վրա է հայտնվում. երկուսն էլ կիսում են երկրորդ հորիզոնականը: Անցած տարի դա հինգերորդն էր նույն ցուցակում: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

 

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,

2. Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ,

4. Հարվարդի համալսարան,

5. Օքսֆորդ և Լոնդոնի Համալսարանական քոլեջ,

7. Սթենֆորդի համալսարան,

8. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,

9. Փրինսթոնի համալսարան,


10. Յելի համալսարան:

 

Լավագույն համալսարանների 200 տեղանոց ցանկում ընդհանուր առմամբ տեղ է գտել 31 երկիր: Առաջատար են ԱՄՆ-ն՝  51, Մեծ Բրիտանիան՝ 29, Գերմանիան՝ 13, Նիդեռլանդները՝ 11, Կանադան ու Ճապոնիան՝ 10-ական, Ավստրալիան՝ 8 հաստատություններով:

 

Ցուցակում է հայտնվել նաև Մոսկվայի պետական համալսարանը, որը վեց կետով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 114-րդ հորիզոնականը:

 

Վարկանիշը կազմվում է ըստ մի քանի հիմնական չափանիշների, որոնց թվում են կրթության ոլորտի մասնագետների հարցումները, տվյալ համալսարանների հրապարակած գիտական աշխատությունների և դրանցից արված մեջբերումների քանակությունը, այդ հաստատությունների միջազգային լինելը և այլն: Առանձին առաջատար համալսարանների դեպքում ընտրությունը հիմնավորվում է նաև այս կամ այն ոլորտում «անհատական» ձեռքբերումներով:

Նույն շարքից