Մշակույթ 

Այս տարի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը մեկ շաբաթ շուտ կմատուցվի

analitik.am

Այս տարի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվելիք ամենամյա պատարագը սեպտեմբերի երկրորդ կիրակիի փոխարեն կկազմակերպվի առաջին կիրակի օրը: Այս մասին, ըստ թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի, հայտարարել է Վանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը, փոխանցում է Ermenihaber-ը:


Ըստ Աքթուղի՝ 2010 թվականից սկսած սեպտեմբերի երկրորդ կիրակի օրերին հայերի կողմից մատուցվող պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ է մատուցվելու՝ Պոլսի հայոց պատրիարքության ցանկությամբ: Նա ասել է, որ իրենք ընդառաջ են գնացել պատրիարքի պահանջին և թույլատրել ժամանակային փոփոխությունը:


Աքթաղը խոսել է նաև  Թուրքիայի համար Վանի ունեցած զբոսաշրջային դերի մասին՝ ասելով, որ այս տարի սպասում են ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:

Նույն շարքից