Հարցազրույց 

Այս աներևակայելի պատմությունը լսել եմ մի ծեր կնոջից. Հ. Վարդումյան

analitik.am

Այսօր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Հովիկ Վարդումյանի «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» վիպակի և  «Վերադարձ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

 

Ներկայացնում ենք հարցազրույց հայ արձակագիր Հովիկ Վարդումյանի հետ:


-Ինչի՞ մասին է Ձեր «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» վիպակը:

 

 

-Այս վիպակը 1915 թվականի ցեղասպանությունից հրաշքով փրկված մի աղջնակի մասին է:

 

 

-Ինչո՞ւ որոշեցիք գրել հենց Հայոց ցեղասպանության մասին:

 

-Այս աներևակայելի պատմությունը լսել եմ մի ծեր կնոջից: Այդ կնոջը մեկ շաբաթ անընդմեջ տեսնում էի երազումս, նա ինձ ասում էր, որ իր պատմությունը պետք է անպայման գրի առնեմ: Այնուհետև պատմեց իր կյանքի պատմությունը և սպառնաց անիծել, եթե գրի չառնեմ: Երկու միլիոն եղեռնված հայերի ու այլ քրիստոնյաների վրեժի անտանելի բեռը դրեց իմ ուսերին, որ կարողանա անցնել երկու աշխարհների սահմանից այն կողմ: Եվ ես գրեցի նրա պատմությունը՝ հույսով, որ յուրաքանչյուր մարդ, ով կարդա, ինձ հետ կկիսի այդ ծանր բեռը: Այդպես հեշտ կլինի և՛ գրողի, և՛ ընթերցողի, և՛ երկու միլիոն եղեռնված անմեղ հայերի ու այլ քրիստոնյաների համար:

 

 

-Արդյոք հայ գրողների համար Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան լավ ստեղծագործել:

 

 

-Կոնկրետ ես ստեղծագործելու համար բոլոր պայմաններն ինքս եմ ստեղծում, պետության աջակցություն կա երբեմն, պետական հովանավորչությամբ տպագրում են գրքեր, այդքան բան: Օրինակ իմ պատմվածքների ժողովածուն պետական աջակցությամբ է տպագրվել, բայց «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» վիպակն իմ միջոցներով եմ տպագրել:

 

 

 

Նույն շարքից