Միջազգային 

Ուկրաինայի արտգործնախարարությունը դադարեցրել է ռուսաստանյան լրագրողների հավատարմագրումը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի արտգործնախարարությունը դադարեցրել է ռուսաստանյան լրագրողների հավատարմագրումը:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության կոմիտեն որոշում էր ընդունել պետական հիմնարկներում հավատարմագրումից զրկել ավելի քան 100 ռուսաստանյան լրատվամիջոցների:

 

Այդ ցուցակը հանձնվել է Գերագույն Ռադայի հաստատմանը:

Ռուսաստանի իշխանությունները այդ քայլը որակել են խոսքի ազատության ու այլակարծության դեմ ոււղված ոտընձգություն ու անհիմն որոշում, որով ուկրաինական կողմը ձգտում է ինֆորմացիոն բլոկադա ստեղծել տարածաշրջանում:

Ուկրաինական կողմի որոշումը կոշտ քննադատության է արժանացել նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից:

 

Նույն շարքից