Հասարակություն 

Ամուսնալուծության հետևանքները երեխաների համար

analitik.am
Կարելի՞ է արդյոք մեղադրել ծնողներին, ովքեր, կենտրոնանալով իրենց ծանր զգացողություններին և փորձելով մարսել ապահարզանի գործընթացում ստեղծված դառնահամ կոկտեյլը, կարծես թե մոռանում են երեխայի մասին: Այս մասին դատելը անշնորհակալ գործ է, իհարկե, սակայն մենք կարող ենք մեր գրոշը ներդնել այս խնդրի քննարկմանը:
 
Պետք է ուշադրություն դարձնել, թե քանի տարեկան է երեխան այն պահին, երբ ծնողները որոշում են այլևս միասին չապրել: Եթե երեխան ապահարզանի պահին փոքրիկ է (մինչև 1.5 տարեկան), կարծես թե հարկ էլ չկա բացատրելու, թե ուր կորավ ընտանիքի մի անդամը (հայրիկը կամ մայրիկը): Երեխան այս թեմայի շուրջ հարցեր կտա այն ծնողին, ում հետ ապրելու է: Հարցերը  սկսվում են հասակակիցների հետ վերբալ ակտիվ շփման տարիքից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հարցերը թեթևացնում են իրավիճակը,  սակայն այդպես է միայն սկզբում:
 
Իրականում, երեխայի տեսանկյունից, մեկով պակասում է մարդկանց թիվը, ում առաջ կարելի է դատարկել հոգին և բացատրություն տալ արարքների համար կամ ինչ-որ բաներ համոզել: Բայց կան նաև որոշակի բարդություններ: Երեխան ամեն դեպքում զգում է, որ ինչ-որ բան այն չէ և ագրեսիվ վարք է դրսևորում: Եթե ծնողներին հաջողվում է ժամանակին նկատել սա, կարելի է ապահարզանի գործընթացում մաքսիմալ զգույշ լինել ու թեթևացնել փոքրիկ մարդու էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը:
 
Երեխան խոսել սկսելուն պես  հարցեր է տալիս, որոնք մեծերին դնում են անհարմար իրավիճակի մեջ:
 
Ընտանեկան կյանքի ամենաարդիական հարցը՝  «Ինչպե՞ս բացատրել երեխային, որ ծնողներն այլևս միասին չեն ապրելու»:
 
Պետք է զգուշությամբ խոսել երեխայի հետ: Լավ կլինի, որ այս երկխոսությանը մասնակցեն երկու ծնողն էլ, որպեսզի երեխայի մոտ տպավորություն չստեղծվի, թե իրենից  էլ են «բաժանվում»: Չի կարելի անտեսել փոքրիկին, ով դեռ արտահայտված կախվածություն ունի ձեզանից: Ակնհայտ է, որ ընտանիքում տղամարդու և կնոջ փոխհարաբերությունները նախատիպ են երեխայի՝ հակառակ սեռի հետ հետագա հարաբերությունների համար: Իհարկե,  ծնողների համար կրկնակի բարդ է` հաշվի առնելով իրենց իսկ բարդ էմոցիոնալ վիճակը:
Երեխայի էմոցիոնալ աշխարհը քանդվում է, եթե նույնիսկ նա չի կարողանում դրա մասին հստակ  հայտարարել,  ինչպես մեծերը: Եվ եթե մեծերը ծանր են տանում հարբերությունների խզումը, ապա երեխայի համար այս իրավիճակում հատկապես կարևոր է որ իր զգացմունքներով հետաքրքրվեն ու հարգեն դրանք:
Արդյո՞ք գալիս է մի ժամանակ, երբ կարելի է այլևս չմտահոգվել երեխայի զգացմունքների մասին:
 
Ոչ, այսպիսի ժամանակ երբեք չի գալիս: Նույնիսկ հասուն երեխաներն են դժվարությամբ համակերպվում ծնողների ապահարզանին, հատկապես դժվար է , երբ իրենց արհամարհում են այս հարցում: Հումանիստական թվացող լուծումը՝ երեխայից զգացմունքները թաքցնելը նույնպես ճիշտ լուծում չէ:
 
Հրաշալի կլիներ ավարտից հետո ջնջել այս ամենը հիշողությունից, բայց սա  «թիթեռնիկի Էֆեկտ» է հիշեցնում: Հետագայի մասին մենք կարող ենք հոգ տանել հիմա՝ անուշադրության չմատնելով մեր ու մեր երեխաների զգացմուքները:
Մի մոռացեք, որ երեխաները ձեզնից ոչ պակաս ցավ են ապրում, և այն ` ինչպես եք դուք հաղթահարում բարդությունները,  թույլ կտա երեխային ունենալ կամ չունենալ սեփական զգացմունքներ:

Նույն շարքից