Բիզնես 

ԱՄՆ-ն ցանկանում է 18 մլրդ դոլարով տուգանել British Petrolium նավթային ընկերությանը

analitik.am

 

ԱՄՆ-ի իշխանությունները խնդրել են դատարանին 16-18 մլրդ դոլարով տուգանել բրիտանական British Petrolium (BP) նավթային ընկերությանը` 2010թ. Մեքսիկյան ծոցում տեղի ունեցած վթարի համար:

Ինչպես նշում է lenta.ru-ն, համապատասխան հայցն արդեն ներկայացվել է Նոր Օռլեանի  դաշնային դատարան: Փաստաթղթում նշվում է, որ BP-ի անգործությունը հանգեցրել է  Միացյալ Նահանգների պատմության մեջ` նավթի ամենախոշոր կորստին, ինչի համար բրիտանական ընկերությունը պետք է կրի առավելագույն պատիժ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ վերնշված վթարը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 20-ին` Deepwater Horizon պլատֆորմի վրա: Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ հարյուր հազարավոր տոննա նավթը թափվել է ծով:

 

Նշվում է, որ որպես փոխհատուցում ընկերությունն արդեն վճարել է 42 մլրդ դոլար։

Նույն շարքից