Ռազմական 

ԱՄՆ-ն Ուկրաինային է մատակարարել առաջին հակաականանետային ռադարային համակարգերը

analitik.am

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 3 թեթև հակաականանետային ռադարային համակարգ։ Դա խմբաքանակի առաջին մասն է, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը։

 

Մյուս 17 ռադարային համակարգերը նախատեսվում է փոխանցել առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է Deutsche Welle-ն։

 

Ռադարային համակարգերը կարող են հայտնաբերել մոտեցող ականանետային կրակը և որոշել այն կետը, որտեղից ուղարկվել են։

 

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական բանակն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ «ինչպես, երբ և որտեղ կիրառել մատակարարված համակարգերը»։

Նույն շարքից