Ռազմական 

ԱՄՆ-ը սկսում է ռազմաբազայի ստեղծումը Իրաքյան Քրդստանում. ԶԼՄ-ներ

analitik.am

ԱՄՆ-ն անցել է Իրաքյան Քրդստանի Հարիր ռազմաբազայում նոր ռազմաբազայի ստեղծմանը, հինգշաբթի օրը հայտնում է Bus news գործակալությունը:

 

«Հարիր քաղաքի իշխանությունները Հարիրի հին ռազմական օդանավակայանում իրենց բիզնեսն ունեցող առևտրականներին ու ընկերությունների տերերին ծանուցել են 1 շաբաթվա ընթացքում իրենց ապրանքները տանել, օդանավակայանի տարածքը մաքրել»,- գործակալությանը հայտնել է Էրբիլում ռազմական աղբյուրը: Աղբյուրը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները մտադիր են Հարիրը որպես ռազմաբազա օգտագործել:

 

Հարիրի ռազմական օդանավակայանը կառուցվել է 70-ական թթ. վերջին, այն իրաքյան օդուժն օգտագործել է 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:

Նույն շարքից