Միջազգային 

ԱՄՆ ԱԱ խորհուրդն ուզում է ապագայում ՆԱՏՕ-ին տեսնել Իրաքում, Սիրիայում և Աֆրիկայում

analitik.am

ԱՄՆ-ը ուզում է ապագայում ՆԱՏՕ-ին տեսնել Իրաքում, Սիրիայում և Աֆրիկայում: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Վաշինգտոնում լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության եվրոպական հարցերով խորհրդի ավագ տնօրեն Չարլզ Կուպչանը:

Նրա խոսքով՝ Քարդիֆում ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովը, որը կանցկացվի հաջորդ շաբաթ, «չի լինի ընդլայնման գագաթնաժողով, այլ կհաստատի ապագայում ՆԱՏՕ-ի բաց դռների պահպանվելը»: Գագաթնաժողովի ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակն Ուկրաինայում:

Կուպչանը նաև ասել է, որ ուկրաինական ճգնաժամը յուրատեսակ «երկրորդ շնչառություն» տվեց ամբողջ դաշինքին: Նա այդ կոնտեքստում խոսել է դաշինքի արագ արձագանքման ուժերի արդիականացման, ՆԱՏՕ-ի դերի մասին որպես՝ «անվտանգության գլոբալ հենակետ»:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ապագայում կընդլայնվեն Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության տարիների ընթացքում ձևավորված գործընկերային կապերը, որ ապագա գործողությունները կկառուցվեն «շատ լայն հիմքի վրա, և պետք է հուսալ՝ կներառեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը՝ ռազմական գործողությունների իրաքյան և սիրիական թատերաբեմում փոխգործակցությանը, իսկ պոտենցիալ՝ նաև ՆԱՏՕ-ի ջանքերին Աֆրիկայում»:

 

Նույն շարքից