Բիզնես 

ԱՄՀ-ն 58,1 մլն դոլար գումարի նոր փոխառություն է տրամադրել Վրաստանին

analitik.am

Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին տրամադրել է ֆինանսական օգնության նոր մասնաբաժին՝ շուրջ 58,1 մլն դոլար գումարի չափով: Այդ մասին  հաղորդել է Վաշինգտոնում բազավորված ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը:


Մամուլի տեղեկագրի համաձայն՝ որոշումն ընդունվել է Թբիլիսիի կողմից ԱՄՀ-ի հետ համաձայնեցված տնտեսական օգնության ծրագրի կատարման արդյունքների հիման վրա, որը հաստատվել է ընթացիկ տարվա հուլիսի 30-ին:


Ընդամենը դրա շրջանակներում մինչ այժմ Վրաստանն ստացել է  116,3 մլն դոլար: Ինչպես սպասվում է, ծրագրի շրջանակներում Թբիլիսիի փոխառությունների ընդհանուր ծավալը կկազմի մոտավորապես 145,4 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից