Ռազմական 

ԱՄՆ օդուժը սխալմամբ ռմբակոծել է իրաքյան զինուժի դիրքերը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ ռազմաօպդային ուժերի ինքնաթիռները սխալմամբ ռմբակոծել են Իրաքի Տիգրիտ քաղաքում տեղակայված Իրաքի կառավարական ուժերի ու շիա աշխարհազորայինների դիրքերը:

 

Ռմբակոծիչները, Իրաքի զինուժին շփոթելով ԻՊ ահաբեկիչների հետ շուրջ 8 ավիահարվախ են հասցրել իրաքյան զինուժի դիրքերին:

 

Հատկանշական է, որ ամերիկյան ռմբակոծիչները պարբերաբար թույլ են տալիս նման վրիպումներ:

Ներկայումս Տիգրիտում իրաքյան կողմը, քաղաքի ազատագրման համար շրջանում կենտրոնացրել է 30 հազարանոց բանակ:

 

Քաղաքի զգալի մասն ազատագրվել է, իրականացվում են գրոհայինների վերջին հենակետերը լռեցնելու ու տարածքը ականազերծելու գործողություններ:

 

 

 

Նույն շարքից