Մշակույթ 

Ամերիկացի նկարիչը 30 տարի կեղծ կտավներով խաբել է լավագույն թանգարաններին (լուսանկարներ)

analitik.am

Տասնամյակներ շարունակ Մարկ Լանդիսն ԱՄՆ-ի տարածքում գործող լավագույն թանգարաններին ու պատկերասրահներին է հանձնել արվեստի «արժեքավոր գործեր», որոնք, ինչպես պարզվել է հետագայում, կեղծ են:


 

Ինչպես նշում է bbc.com-ը, մշակութային բոլոր հաստատությունների տնօրինությունները, որոնց հետ համագործակցել է ամերիկացին, մեծ հարգանքով են նրան վերաբերվել` վերջինիս համարելով հարուստ ու անչափ առատաձեռն հավաքորդ:

 


Սակայն հետագայում պարզվել է, որ Լանդիսն ինքն է նկարում այդ կտավները և որպես բնօրինակներ հանձնում թանգարաններին: Այնուհանդերձ, այս ուշագրավ բացահայտումից հետո ամերիկացին չի հատնվել ճաղերի հետևում, քանի որ 30 տարվա ընթացքում կեղծ կտավներից որևէ մեկը չի վաճառել, այլ պարզապես նվիրել է: Այսպիսով՝ ստացվում է, որ Լանդիսը կեղծ կտավների դիմաց գումար չի ստացել ու դրանով իսկ օրենք չի խախտել:

 


A Mark Landis copy of a watercolour by Paul Signac

 

Watercolour by Paul Signac

 

Mark Landis at home with some of his pictures

Նույն շարքից