Առողջապահություն 

Ամերիկացի մասնագետները Էբոլայի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումներ են անցկացրել

analitik.am

Սիացյալ Նահանգներում մարդկանց վրա Էբոլա տենդի դեմ պատվաստանյութի փորձարկումները դրական արդյունքներ են տվել: Երկու տասնյակ կամավորների թեստային պատվաստումները ցույց են տվել, որ պատվաստուկի մեծ չափաբաժինները մեծացնում են ապաքինվելու շանսերն առանց որեւէ կողմնակի էֆեկտների: Այդ մասին նոյեմբերի 27-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Պատվաստանյութը հետազոտության յուրաքանչյուր մասնակցի օրգանիզմում առաջ է բերել իմունային հզոր հակազդում, ասված է ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի հաշվետվության մեջ: Գիտափորձում ներգրավված են եղել քսան չափահաս առողջ մարդիկ:

 

Էբոլայի բուժման համար նախատեսված նոր պատրաստուկը մշակել է GlaxoSmithKline ընկերությունը: Նրա ղեկավար Էնդրյու Ուիթին այսպես է գնահատել հետազոտության արդյունքները. «Դա շատ ոգեշնչող առաջին ազդանշանն է»: Նրա կարծիքով՝ դեռ ամիսներ կպահանջվեն, որպեսզի առաջարկված պատվաստանյութը կարողանա բեկում մտցնել տենդի դեմ մղվող պայքարում:

 

GlaxoSmithKline ընկերության պատրաստուկը փորձարկվում է արդեն ավելի քան երկու ամիս: Ընդհանուր առմամբ պատրաստուկի թեստավորմանը գրեթե երկու հարյուր մարդ է մասնակցել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մալիից եւ Շվեյցարիայից:

 

Սպիտակ տունը շնորհավորել է այդ ձեռքբերման կապակցությամբ՝ այն բնութագրելով որպես «կարեւոր ուղենիշ» Էբոլա վիրուսի սպառնալիքից ազատվելու ճանապարհին: Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում է այցելել Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ՝ շնորհակալություն հայտնելու Ֆաուչիին եւ նրա գործընկերներին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ մղվող պայքարում գործադրած ջանքերի համար: Ֆաուչիի ղեկավարությամբ Է ամերիկացի մասնագետների խումբը շարունակում Էբոլայի դեմ դեղամիջոցի որոնումները:

 

Վարչակազմի ղեկավարը մտադիր է կոչ անել Կոնգրեսին՝ հավանություն տալ այդ նպատակով 2015 թվականին լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնելուն:

Նույն շարքից