Առողջապահություն 

Ալյուրի հարստացման օրինագծի ընդունումն ազգային աղետի կարող է հանգեցնել․ մասնագետներ

analitik.am

Ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել որոշակի հիվանդությունների. այս մասին այս գործընթացին դեմ մի շարք մասնագետներ հայտարարեցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

 

 

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը մի քանի փաստերով էր ներկայացել, թե որ երկրներն են հրաժարվել ալյուրը հարստացնել երկաթով և ֆոլաթթվով, իսկ որոնք որ ընդունել են, ինչ պայմանով են ընդունել և ինչ է արձանագրվել այդ երկրներում: Նա բերեց Չիլիի օրինակը, որտեղ այլուրի նույնատիպ հարստացման հետևանքով կարճ ժամանակում արձանագրվել է հաստ աղիքի քաղցկեղի տարածում:



Ըստ նրա՝ պատճառաբանվում է, որ երկաթի և ֆոլաթթվի բացակայությունը առաջացնում է որոշ հիվանդություններ, որոնք տարածված են Հայաստանում և հիմնավորվում է, որ բնակչության կեսը աղքատ է և չի օգտագործում այնպիսի սնունդ, որի միջոցով պետք է ստանա երկաթ ու ֆոլաթթու:
 



Մասնագետը հարց է հնչեցնում, թե այդ դեպքում ինչո՞ւ հումքի որակի մասին չեն մտածում և  քննարկում ոչ թե բարձր տեսակի այլուր արտադրելու խնդիրը, այլ որպեսզի ցորենի թեփազատումը չկատարվի կամ կատարվի աննշան, և այդ ճանապարհով անմիջապես լուծվի խնդիրը:

 

 

Ռուբեն Հայթյանը հստակ տեղյակ չէ, թե ինչու են նման կասկածելի հավելանյութը փորձում պարտադրել այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է և աֆրիկյան՝ շատ ավելի թույլ երկրները. «Աշխարհի բնակչության աճի դանդաղեցման քաղաքականության է գնում, և դա գաղտնիք չէ»:
 

Նա ի դեպ նշեց, որ իրենց հայտնի է, որ նախկին առողջապահության նախարար Դումանյանը կտրուկ հրաժարվել էր այդ գործընթացից:
 



ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը նշեց, թե հացը հարստացնելը ճիշտ չէ, քանի որ առանց այդ էլ սննդակարգի մեջ բազմաթիվ հավելանյութեր են մտել, որոնցից յուրաքանչյուրը բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա:
 



«Տարեկան մեկ մարդուն միջին հաշվով 4 կգ սննդային հավելանյութ է բաժին հասնում, դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:
 

Նա հավելեց, որ միջինում 450 գրամ հաց է մարդը օրական օգտագործում, բայց հաշվի առնելով, որ մենք հացը երկու անգամ ավելի շատ ենք օգտագործում, ապա նման դեպքում կառաջանա հավելանյութերի՝ նորմայից բարձր քանակություն:


 

«Եթե երկաթի քանակի պակասը հանգեցնում է որոշակի հիվանդությունների, ապա նույնքան էլ առաջանում է ավելցուկի դեպքում։ Իսկ մեզնից ոչ ոք չի կարող ստուգել՝ ինչքան կերավ, որքանը յուրացրեց և այլն, մանավանդ հայտնի է, որ մենք չափից շատ հաց ուտող ազգ ենք»,-ասաց նա: 

 



Նա առաջարկում է մշակել հացի դիետիկ մի տեսակ, որից կօգտվեն բոլոր այն երեխաներն ու հղիները, որոնք դրա կարիքն ունեն:
 

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը նախագծի հեղինակների հիմնավորումը, թե իրենք ընդամենը այս միջոցով վերականգնում են ցորենից առանձնացված կեղևի պարունակությունը, բացարձակ սուտ որակեց:
 



«Մենք կարող ենք ասել, որ օրինագծի ընդունումն ազգային աղետի կարող է հանգեցնել»,-ասաց նա և Չիլիի օրինակից բացի՝ բերեց Կանադայի օրինակը, որտեղ, ըստ նրա, քաղցկեղը ազգային աղետի է վերածվել:
 



«Չորսից մեկը քաղցկեղից է մահանում»,-ասաց նա:

 

 

Նա ներկայացրեց անգլիացի մասնագետների հետազոտությունը, որ այդ երկներում, որտեղ կիրառվում է հավելում, երեխաները դեղանյութով են ծնվում:
 



Ըստ նրա, սննդի ապահովման միջազգային կազմակերպություն գոյություն ունի, որը ոչ այլ ինչ է, քան բիզնես կազմակերպություն, որը սննդային հավելումներ է արտադրում։

 

 

«Իսկ ի՞նչ պետք է անի այդ հավելումները, եթե ոչ պարտադրի Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի միջոցով: Աֆրիկյան թույլ երկրներին կարողանում են պարտադրել, քանի որ եվրոպական երկրներին չեն կարողանում պարտադրել, օրինակ՝ Դանիան ընդունել է, հետո մերժել է, Շվեդիան է դադարեցրել ու արգելել, Մեծ Բրիտանիան 10 տարուց ավելի քննարկում է և չի ընդունվում, չնայած լորդերի ճնշմանը, իսկ ՌԴ-ն հրաժարվեց ընդունել: Հիմնականում այս է, հետազոտություն չկա, տվյալներ չկան, բայց մեր իշխանությունները ևս կողմ են արտահայտվում»,-ասաց նա:
 



Իսկ այն, որ անվտանգության պատասխանատվությունը ալյուր արտադրող ձեռնարկության վրա է, արդեն «աբսուրդի գագաթնակետն է»: Ըստ նրա՝ արդեն իսկ իրական ստորագրահավաք է սկսվել ընդդեմ ալյուրի հարստացման:

Նույն շարքից