Միջազգային 

Ալիևը համաձայնել է Ֆրանսիայում եռակողմ հանդիպմանը. Ֆրանսիայի դեսպան

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի հրավերով Փարիզում հանդիպել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում  է ադրբեջանական Haqqin.az լրատվականի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:


Նա նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին: Մոնյեի խոսքերով` հանդիպման ժամանակ նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և հիմնախնդրի խաղաղ լուծման հարցը: Նա համոզմունք է հայտնել, որ Ուելսում երկու երկրների նախագահների հանդիպումից հետո Փարիզում կայանալիք հանդիպումը շատ կարևոր նշանակություն կունենա:

 

 

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան անում է ամենը հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար և կարծում է, որ արդեն վաղուց ժամանակն է լուծել այս հարցը»,- ասել է Մոնյեն` հերթական անգամ նշելով, որ հակամարտության կարգավորումը կախված է երկու երկրների նախագահներից, իսկ Մինսկի խմբի համանախագահները պետք է միայն օգնեն նրանց խնդրի լուծումը գտնելու հարցում:

 

Նույն շարքից