Միջազգային 

Ադրբեջանցի հրամանատարն իր խմբի հետ սպանվել է Քոբանիում

analitik.am

Միջազգային կոալիցիոն ուժերի կողմից սիրիական Քոբանի քաղաքի հերթական ռմբակոծման ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման Կովկասի հարցերով պատասխանատու, ադրբեջանցի Ռովշան Բադալովը (Հալիդ Ազերի)՝ իր 25 հոգանոց խմբի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է Time turk կայքը, ծնունդով Ադրբեջանի Թարթառ քաղաքից 50- ամյա Բադալովն Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի քաղաքական շարժման մեջ էլ է դերակատարում ունեցել:

 

2000-2001թթ.-ին ռուս-չեչենական պատերազմի ընթացքում նա իր ջոկատով կռվել է Ռուսաստանի դեմ:

 

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 2001-2002թ.-ին նա իր խմբով Ադրբեջան է անցել և ցանկացել է կռվել  Ղարաբաղում՝ ընդդեմ հայերի, սակայն նրա այդ նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվել:

 

 

Նա խմբի հետ ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և 10 տարով ազատազրկվել:

 

2013թ.-ին բանտից դուրս եկած Բադալովը մեկ ամիս Ադրբեջանում մնալուց հետո անցել է Սիրիա, ստեղծել է կովկասցիներից բաղկացած խումբ, և հետագայում էլ իր խմբով համալրել է ԻՊ-ի շարքերը:

 

 

ԻՊ-ի զինյալներից շատերի երիտասարդ և անփորձ լինելու պատճառով Բադալովը կարճ ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել և դառնալ Կովկասի պատասխանատուն:

Նույն շարքից