Հարցազրույց 

Ադրբեջանցի իրավապաշտպանները միշտ բարձրաձայնում են իրենց երկրում տիրող սարսափելի իրավիճակի մասին. Ա. Սաքունց

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

-Պարոն Սաքունց, եղե ՞ լ է արդյոք նախադեպ, որ հայկական իրավապաշտպան շրջանակները միջազգային հանրության առջև մատնանշեն Ադրբեջանում առկա իրավապաշտպանական բացերը և իրավապաշտպանների հանդեպ դաժան հաշվեհարդարները:

 

-Ոչ, նման նախադեպ չի եղել: Եթե դու, թողած քո երկրում եղած խնդիրները, զբաղվում ես ուրիշների խնդիրներով, դա ուղղակի ծիծաղելի է: Բացի այդ, դու որևէ բարոյական իրավունք չունես՝ խառնվելու այլ երկրի գործերին:

 

-Իսկ ադրբեջանական կողմը նման զսպվածություն ցուցաբերո ՞ ւմ է, թե սովորության համաձայն՝ հարմար առիթը բաց չի թողնում ցեխ շպրտելու հայկական կողմի վրա:

 

-Նրանց կողմից ևս նման նախադեպ չի եղել: Միջազգային շրջանակներում ադրբեջանցի իրավապաշտպանները բարձրաձայնում են նախևառաջ իրենց երկրում տիրող սարսափելի իրավիճակի մասին: Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ հայ և ադրբեջանցի իրավապաշտպանները հանդես են գալիս բավական համախմբված կերպով: Ասվածի ապացույցը ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին միասնաբար պաշտպանելու փաստն է:

 

 

Նույն շարքից