Միջազգային 

Ադրբեջանը նավթային պարտատոմսերը վաճառում է ԱՄՆ շուկայում

analitik.am

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) այս տարվա մարտին 15 տարով թողարկված 750 մլն դոլարի եվրոպարտատոմսերի 41%-ը տեղադրել է ԱՄՆ շուկայում: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով SOCAR-ի մամլո հաղորդագրությանը:



Ամերիկացի ներդրողներին հաջորդում են բրիտանացիները, որոնք գնել են թողարկված պարտատոմսերի 39%-ը: Եվրոպական այլ պետություններին բաժին է ընկել 18%, մյուս տարածաշրջաններին՝ 2%:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆոնդի կառավարիչները գնել են եվրոպարտատոմսերի 93%-ը, բանկերը՝ 5%-ը, կենսաթոշակային հիմնադրամները՝ 2%-ը:



2013թ. մարտին SOCAR-ը 1 մլրդ դոլարի եվրոբոնդեր է տեղադրել 4.75% տոկոսադրույքով և 10 տարի ժամկետով:

Նույն շարքից