Քաղաքականություն 

Աբդուլլահ Գյուլն չի զբաղվի քաղաքականությամբ

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ապագայի համար քաղաքական ծրագրեր չունի. ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» օրաթերթի կայքը, այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին ապագայի վերաբերյալ կոնկրետ քաղաքական նպատակներ չունեմ»,- ասել է Գյուլը։

 

Թուրքիայում օգոստոսին ակնկալվող նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում ակտիվացել են խոսակցությունները, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահ ընտրվելու դեպքում Գյուլը կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը։

 

Թուրքիայում վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո նա համարվում է Թուրքիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում դա տեղի կունենա օգոստոսի 24-ին։

Նույն շարքից