Հայաստան 

Ա. Մանուկյանը՝ Կոռուպցիայի ու մենաշնորհների մասին

analitik.am

Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց այն նախագիծը, որը պատրաստում էին քաղաքական ուժերով՝ ԱԺ-ում ներկայացնել, ինչը սակայն «կամայականորեն չդրվեց քննարկման»:

 

Հիշեցնենք, որ եռյակը նախաձեռնել էր իրենց հեղինակած նախագիծը քննարկել ԱԺ-ում, սակայն խորհրդարանական մեծամասնության կողմից այն մերժվել էր:

«Կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության ու կառավարման համակարգի ամենամեծ չարիքը, դա հաստատում են հայաստանյան ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալները»,-ասաց Մանուկյանը՝ թվարկելով Համաշխարհային բանկի, «Գելլափ»–ի գնահատականները:

 

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ համաձայն այս հետազոտությունների՝ հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշներով շարք չափանիշներով Հայաստանն անհամեմատ ցածր վարկանիշն է ունենում։

 

«Այս ամենի արդյունքում սարսափելի չափերի է հասել արտագաղթը՝ միայն վերջին չորս տարիներին կազմելով 213.000 մարդ, «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում տուժել է ՀՀ միջազգային վարկը, միջազգային կազմակերպություններում ընդունվում են ԼՂՀ դիրքերը թուլացնող անբարենպաստ որոշումներ»,-ասաց Մանուկյանը:

 

Պատգամավորի խոսքով երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, որի քաղաքական գնահատականը հնչել է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, իսկ հոկտեմբերի 24-ին կհնչի վիճակից դուրս գալու մոտեցումները:

Նույն շարքից