IT 

Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել

analitik.am

Ճապոնական Sony էլեկտրոնային կորպորացիան Vaio սերիայի նոր շարժական համակարգիչների գերտաքացման հնարավորության մասին է զգուշացրել: Ընդ որում նշվում է, որ դրա արդյունքում համակարգիչը կարող է ինքնաբռնկվել: Այս մասին տեղեկություններ են հաղորդվում ընկերության պաշտոնական կայքում:

 

Վտանգավոր թերություները հայտնաբերվել էՃապոնիայում ընթացիկ տարվա փետրվար ամսին վաճառքի հանված  Fit 11A մոդելում: Sony-ից ստացված տեղեկությունների համաձայն, նոութբուքերի գերտաքացման պատճառ են հանդիսանում դրանց մեջ տեղակայված մեկ այլ ճապոնական ընկերության` Panasonic-ի արտադրության մարտկոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Այդ մոդելի համակարգչի գնորդներին խորհուրդ է տրվում այլեւս չօգտագործել այն եւ անջատել սնուցման աղբյուրից»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ: Sony-ն նաեւ խոստացել է իր հաճախորդներին երկու շաբաթվա ընթացքում խնդրահարույց համակարգիչների անվճար վերանորոգման կարգի վերաբերյալ որոշում կայացնել: Մինչ այդ դադարեցվել է դրանց առաքումը մեծածախ առեւտրային ընկերություններին:

 

Այս պահի դրությամբ ճապոնական կորպորացիան Vaio Fit 11A մոդելի համակարգչի ինքնաբռնկման վերաբերյալ երեք բողոք է ստացել: Դրանցից ոչ մեկի արդյունքում սարքավորման տերը չի տուժել:

Նույն շարքից